Այսօր: Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 66
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



13 մայիսի 2024 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. N 731-Ն որոշումով, 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 9-րդ, 10-րդ, 11-րդ 18-րդ կետերով, և հիմք ընդունելով Արտյոմ Սանամյանի դիմումը՝ համատեղ սեփականության իրավունքով Զոյա Սարգսյանին, Ռուբիկ, Ժաննա, Լիլիթ և Արտյոմ Սանամյաններին պատկանող՝ Գեղարքունիքի մարզ, գյուղ Լճաշեն, 4-րդ փողոց թիվ 7 հասցեում գտնվող 980քմ մակերեսով հողատարածքում սեփականատերերի կողմից ինքնակամ կատարված շինարարական աշխատանքները օրինականացնելու խնդրանքով, որ շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, Որոշում եմ.

1. Ուղղել և հաստատել Գեղարքունիքի մարզ, գյուղ Լճաշեն, 4-րդ փողոց թիվ 7 հասցեում գտնվող 1034․9քմ հողատարածքի գծային չափերը, մակերեսը և երկրաչափական պատկերը` հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի կողմից կատարված չափագրությունների արդյունքները: 2. Համատեղ սեփականության իրավունքով Զոյա Սարգսյանին, Ռուբիկ, Ժաննա, Լիլիթ և Արտյոմ Սանամյաններին պատկանող Գեղարքունիքի մարզ, գյուղ Լճաշեն, 4-րդ փողոց թիվ 7 հասցեում գտնվող իրենց կողմից փաստացի օգտագործվող 1034․9քմ մակերեսով հողատարածքում սեփականատերերի կողմից 2012թ.-ին ինքնակամ կառուցված 7․20քմ մակերեսով բնակելի տունը, 34․4քմ մակերեսով խոհանոցը /ներքին մակերեսը 24․9քմ/, 61․0քմ մակերեսով ավտոտնակը /ներքին մակերեսը 47․2քմ/, 14․6քմ մակերեսով ծածկի, 4․4քմ մակերեսով պարսպի կառուցման աշխատանքները ճանաչել օրինական՝/հաշվառման տեղեկանք 2023GKXYQT/՝ համայնքի բյուջե մուծելով յուրաքանչյուր օրինականացվող 1-քմ բնակելի շինության համար 1028 դրամ, օժանդակ շինությունների համար 616․8դրամ՝ 3. Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում` սույն որոշումը համարվում է ուժը կորցրած: 4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 5. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան   Լիանա Մուրադյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝673d6778-4844-4ae5-9c66-c9ffe7d2c869



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner