Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 25-րդ կետերով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով հաստատված կարգերի դրույթներով`
1. Տալ համաձայնություն` Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված, Սևան համայնքի կողմից ներկայացված
1) «Սևան համայնքի Սևան քաղաքի և Գագարին բնակավայրի բակային տարածքների հիմնանորոգման աշխատանքներ»
2) «Սևան համայնքի Լճաշեն, Վարսեր, Նորաշեն, Գեղամավան, Զովաբեր և Չկալովկա գյուղերի ճանապարհների նորոգման աշխատանքներ»
3) «Սևան համայնքի Սևան քաղաքի Խորհուրդների, Սունդուկյան, Մարզպետունի, Նալբանդյան, Մյասնիկյան, Նաիրյան փողոցների, Գագարին գյուղի Բաղրամյան և Կոմիտաս փողոցների հիմնանորոգման աշխատանքներ»
4) «Սևան համայնքի Գագարին, Լճաշեն, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Չկալովկա և Ծաղկունք գյուղերի փողոցների ներքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ»
5) «Սևան համայնքի Սևան քաղաքի փողոցային լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ»
6) «Սևան համայնքի Սևան քաղաքի քաղաքային զբոսայգու ցանկապատի կառուցում և Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրի հանդիսությունների սրահի հիմնանորոգում 4-րդ փուլ /Տարածքի ցանկապատում և բարեկարգում/» սուբվենցիոն ծրագրային հայտերին։
2. Սահմանել, որ
1) ծրագրերի իրականացման համար համայնքային ներդրումները կատարվելու են Սևան համայնքի 2022թ․ ֆոնդային բյուջեից;
2) ծրագրերի իրականացման հետ առնչվող փաստաթղթերի ստորագրումը, դրանցից բխող գործառույթների կազմակերպումն իրականացնում է Սևան համայնքի ղեկավարը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։