Այսօր: Կիրակի, 20 Ապրիլի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



18 ապրիլի 2025 թ.

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ. Գագիկ Համբարձումյանի դիմումը` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Գագիկ Համբարձումյանին պատկանող և Վարսեր համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 22․04․1991թ․ թիվ N 7 նիստի որոշմամբ՝ Գագիկ և Բալաբեկ Համբարձումյաններին սեփականաշնորհված 2200քմ մակերեսով հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելո իրավունք, որոշում եմ.

1. Ըստ օրենքի ժառանգության վկայագրի Գագիկ Համբարձումյանին պատկանող և Վարսեր համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 14․04․1991թ․ N 7 նիստի որոշմամբ Վարսեր համայնքում անհատական բնակելի տան կառուցման համար Գագիկ Անդրեազի Համբարձումյանին /ծնված`29․07․1972թ./, Բալաբեկ Անդրեասի Համբարձումյանին /ծնված 09․04․1968թ․/, անհատական բնակելի տան կառուցման համար սեփականաշնորհված 2200քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 76․4քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Գագիկ և Բալաբեկ Համբարձումյանների սեփական գույքը։ 2. Սեփականության իրավունքով Գագիկ և Բալաբեկ Համբարձումյաններին պատկանող 2276․4քմ մակերեսով հողատարածքում 1959-1962թթ. կառուցված 240․45քմ մակերեսով կիսանկուղի և բնակելի տան /ներքին մակերեսը՝217․0քմ/, 15․75քմ մակերեսով խորդանոցի /ներքին մակերեսը՝ 12․0քմ/, 50․0քմ մակերեսով անասնաշենքի /ներքին մակերեսը 38․64քմ/, 30․0քմ մակերեսով խոտանոցի /ներքին մակերեսը 22․72քմ/ ճանաչել Գագիկ Անդրեազի Համբարձումյանի և Բալաբեկ Անդրեասի Համբարձումյանի սեփական գույքը՝ տրամադրելով Սևան համայնք, գ. Վարսեր 1-ին փողոց 10-րդ փակուղի թիվ 5 բնակելի տուն հասցե: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝9293c160-4af6-4e11-b3dc-86166bd7e3ca



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner