Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ մասի կետով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 3 –րդ ենթա- կետով և հիմք ընդունելով Հրաչիկ Հովսեփյանի դիմումը սեփականության իրավունքով իրեն պատկանող ք․ Սևան Նաիրյան փողոց թիվ 164/16 հասցեում գտնվող ավտոտնակի զբաղեցրած 27․95քմ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի չհամապատասխանող հողատարածքը, որը իրեն է պատկանում վարձակալության իրավունքով ուղղակի վաճառքի կարգով իրեն օտարելու մասին, որոշում եմ.
1. Սեփականության իրավունքով Հրաչիկ Հովսեփյանին պատկանող համայնք Սևան, ք․ Սևան Նաիրյան փողոց, թիվ 164/16 հասցեում գտնվող ավտոտնակի զբաղեցրած 27․95քմ մակերեսով հողատարածքը, որը Հրաչիկ Հովսեփյանին է պատկանում վարձակալության իրավունքով, ճանաչել համայնքային սեփականություն տրամադրել ք․ Սևան, Նաիրյան փողոց, թիվ 164/16 հասցե և ուղղակի վաճառքի կարգով 1քմ 4441․8 դրամ արժեքով օտարել` համայնք Սևան գ․ Գեղամավան, 2-րդ փողոց, 1-ին նրբանցք, 3 տան բնակիչ Հրաչիկ Ժիրայրի Հովսեփյանին ։ 2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման հողի կադաստրային արժեքը մուծելուց հետո: 3. Պետական գրանցման ծախսերն իրականացվում են համաձայն Սևան համայնքի ղեկավարի՝ 03․01․2025թ․ N 2-Ա որոշման 1-ին կետի: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։