Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, ՀՀ կառավարության՝ 14.03.1997թ. թիվ 51 որոշմամբ, հիմք ընդունելով, որ մինչ օրս Սևան համայնքի Սևան քաղաքում կան բնակարաններ, որոնք քաղխորհրդի գործկոմի կոմիտեի կողմից հատկացվել են քաղաքացիներին, սակայն չեն սեփականաշնորհվել՝ 1. Սևան համայնք, ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 141 շենք, 32 բնակարան հասցեում գտնվող 2 սենյականոց բնակարանը ճանաչել համայնքային սեփականություն։ 2. Սևան համայնք, ք. Սևան, Շինարարների փողոց թիվ 3 շենք, 6 բնակարան հասցեում գտնվող 3 սենյականոց բնակարանը ճանաչել համայնքային սեփականություն: 3. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |