Այսօր: Չորեքշաբթի, 14 Մայիսի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 100
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



14 մայիսի 2025 թ.

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԵՎԱՍՏՍՊՈԼՅԱՆ ՓՈՂՈՑ 6 Ա ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԻՉ ԷԴԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԿԱ ԻՆՔՆԱԿԱՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ՄԱՍԻՆ

Քննելով քաղաքացի Էդիկ Գևորգյանին կառուցապատման իրավունքով պատկանող հողատարածքում տեղադրված շինությունների առկայության փաստը պարզեցի

Հիմք ընդունելով ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազի 12.04.2025թ․ և 23.04.2025 թվականի գրությունների պահանջները, ուսումնասիրվեց քաղաքացուն պատկանող հողատարածքում (կնքված պայմանագիր՝ 21.12.2007թ․) շինությունների առկայության փաստը։ Պարզվեց որ, քաղաքացի Էդիկ Գևորգյանը խախտելով ՀՀ կառավարության 2001 թվականիսեպտեմբերի 24-ի 896-Ն, 2015 թվականի մարտի 19-ին 596-Ն որոշումների, ՀՀ «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածի պահանջները՝ կառուցապատման իրավունքով իրեն պատկանող հողատարածքում առանց շինարարության թույլտվության տեղադրել է շինություններ։ Համաձայն ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածի 1-ին կետի պահանջների այդ շինությունները հանդիսանում են ինքնակամ։ Ուստի Ղեկավարվելով ՀՀ «ՏԻՄ» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետի, 42–րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին կետի պահանջներով որոշում եմ 1․ Պահանջել քաղաքացի Էդիկ Գևորգյանից ապամոնտաժելու (քանդել) տարածքում ինքնակամ տեղադրված շինությունները։ 2․ Պահանջել քաղաքացուց տարածքի կառուցապատումը իրականացնել ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան։ 3․ Սույն որոշման 1-ին կետի պահանջները չկատարելու դեպքում հարցը լուծել ՀՀ օրենքով սահմանված կարգով։ 4.Սույն որոշումը կարող է բողոքարկվել դատարան կարգով երկու ամսվա ընթացքում։ 5․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner