Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետով, ՀՀ կառավարության՝ 12․04․2001թ․ N 286 որոշման 43-րդ կետով և հիմք ընդունելով «Զենիթ Էներջի» ՍՊԸ-ի տնօրեն Համլետ Ասատրյանի դիմումը` Սևան համայնք, գյուղ Ծաղկունք, 4 հողամաս հասցեում գտնվող հողատարածքն ուղղակի վաճառքի կարգով «Զենիթ Էներջի» ՍՊԸ–ին օտարելու մասին, հաշվի առնելով, որ Սևան համայնք, գյուղ Ծաղկունք, 4 հողամաս հասցեում գտնվող հողատարածքը չի հանդիսանում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողատարածք՝ որոշում եմ.
1. Սևան համայնք, գյուղ Ծաղկունք, 4 հողամաս հասցեում գտնվող 0․0041 հա մակերեսով հողատարածքն ուղղակի վաճառքի կարգով, հողի կադաստրային արժեքով՝ 1քմ՝ 514․8 դրամ վճարելու պայմանով օտարել «Զենիթ Էներջի» ՍՊԸ–ին :
2. Սույն որոշումը ենթակա է հողի պետական գրանցման հողի կադաստրային արժեքը մուծելուց հետո:
3. Պետական գրանցման ծախսերն իրականացվում են՝ համաձայն Սևան համայնքի ղեկավարի՝ 03․01․2025թ․ N 2-Ա որոշման 2-ին կետի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: