Այսօր: Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 110
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 35-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 հունվարի 2025 թվականի N 35-Ա

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, 10.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ․ Մխիթար Ավետիսյանի դիմումը` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Սոնա Թովմասյանին պատկանող, Ծովագյուղ համայնքի հողային բարեփոխումների սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 14․07․1992թ․ N 3 նիստի որոշմամբ Սոնա Թովմասյանին, Դավիթ, Մխիթար և Սաթենիկ Ավետիսյաններին անհատական բնակելի տան կառուցման համար սեփականաշնորհված 0.35հա մակերեսով հողատարածքը, հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Սոնա Թովմասյանին պատկանող, Ծովագյուղ համայնքի հողային բարեփոխումների սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 14․07․1992թ․ N 3 նիստի որոշմամբ՝ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղում գտնվող, անհատական բնակելի տան կառուցման համար Սոնա Զավենի Թովմասյանին / ծնված` 16.08.1963թ./, Դավիթ Ջանիբեկի Ավետիսյանին /ծնված` 22.02.1982թ./,Մխիթար Ջանիբեկի Ավետիսյանին /ծնված 07.11.1983թ./, Սաթենիկ Ջանիբեկի Ավետիսյանին /ծնված 13.06.1990թ./ սեփականաշնորհված և իրենց կողմից փաստացի օգտագործվող 0.34483հա մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Սոնա Թովմասյանի, Դավիթ, Մխիթար և Սաթենիկ Ավետիսյանների սեփականության իրավունքը։
2. Սոնա Թովմասյանին, Դավիթ, Մխիթար և Սաթենիկ Ավետիսյաններին պատկանող 0.34483հա մակերեսով հողատարածքում 1975թ․ կառուցված 93.43 քմ մակերեսով նկուղը /ներքին մակերեսը՝ 72.93քմ/, 148.43քմ մակերեսով բնակելի տունը /ներքին մակերեսը՝ 117.67քմ/, 1988թ. կառուցված 62.23քմ մակերեսով անասնաշենքը /ներքին մակերեսը՝ 56.61քմ/, 34.79քմ մակերեսով ավտոտնակը /ներքին մակերեսը՝ 30.27քմ/, 29.84քմ մակերեսով հարթակը, 
84.87քմ մակերեսով ավտոտնակը /ներքին մակերեսը՝ 78.98քմ/ ,1985թ. կառուցված 8.81քմ մակերեսով սանհանգույցը /ներքին մակերեսը՝ 7.17քմ/ ճանաչել Սոնա Թովմասյանի, Դավիթ, Մխիթար և Սաթենիկ Ավետիսյանների սեփական գույքը՝ տրամադրելով Սևան համայնք, գ. Ծովագյուղ, 2-րդ փողոց թիվ 14 / 1 բնակելի տուն հասցե:
3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner