Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով ՀՏԶՀ տնօրենի գրությունը` «Համայնքային ենթակառուցվածքների Ծրագիր (ՀԵԾ) II Փուլ 3» Լոտ-3 փաթեթի թիվ CIP II-P3-AWSC ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզի, Սևան համայնք, Սեմյոնովկա բնակավայրի ջրամատակարարման համակարգի բարելավման նպատակով նախատեսված նոր կառուցվող կապտաժի և սանիտարական գոտու համար հողատարածքը անհատույց նվիրելու մասին 1. Տալ համաձայնություն՝ Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ. Սեմյոնովկա հասցեում գտնվող 650.0քմ մակերեսով հողատարածքի հողհատկացում կատարելու համար՝ «Համայնքային ենթակառուցվածքների Ծրագիր (ՀԵԾ) II, Փուլ 3» ծրագրի շրջանակներում նոր կառուցվող կապտաժի սանիտարական գոտու կազմակերպման նպատակով: 2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: 3. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |