Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով՝ Սուրիկ Սուքիասյանի դիմումը` համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող՝ Գեղարքունիքի մարզ, գ․ Զովաբեր հասցեում գտնվող անշարժ գույքի / վկայական՝ 1601193, տրված՝ 23․04․2003թ․ / համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1 Գեղարքունիքի մարզ, գ․ Զովաբեր հասցեում գտնվող անշարժ գույքի համար տրամադրել՝ Սևան համայնք, գ․ Զովաբեր, 1-ին փողոց, 3-րդ նրբանցք թիվ 1 բնակելի տուն հասցե: 2 Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 3 Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։