Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 54-րդ, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածների պահանջներով` 1. Համայնքի 2016թ. ֆոնդային բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները`
1.1 Համայնքի փողոցների հիմնանորոգման ծախսեր / բաժին 04, խումբ 5, դաս 1, հոդված 5113 /, պակասեցնել 4000.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 185000.0 հազ. դրամ.
1.2 Ընդհանուր բնույթի համայնքային ծախսեր / բաժին 01, խումբ 6, դաս 1, հոդված 5111/` շենք-շինությունների /խաչքարի ձեռքբերում/, ավելացնել 750.0 հազ դրամ, հաստատել տարեկան 750.0 հազ. դրամ:
1.3 Փողոցային լուսավորության ցանցի հիմնանորոգման աշխատանքներ` ավելացնել 3250.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 3250.0 հազ. դրամ / բաժին 06, խումբ 4, դաս 1, հոդված 5113 /:
2. Սույն որոշումն ուժի մեջ է` ստորագրման պահից: |