Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման և հիմք ընդունելով քաղ. «ԴԻՋԻԴԱԹԱ» ՓԲԸ-ի ի տնօրեն Վահե Կիրակոսյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Սևան համայնք, գ․ Գագարին, Գործարանային փողոց թիվ 1 հասցեում գտնվող տրանսֆորմատորային ենթակայանի կառուցման համար «ԴԻՋԻԴԱԹԱ» ՓԲԸ-ին տրամադրված Սևան համայնքի ղեկավարի՝ 27.12.2024թ. N 182 շինարարության թույլտվության ժամկետը երկարաձգել 6 ամիս ժամկտով։ 2. «ԴԻՋԻԴԱԹԱ» ՓԲԸ-ն /տնօրեն Վահե Կիրակոսյան/ պարտավոր է շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո` բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալուց 30 օր առաջ, դիմել Սևան համայնքի ղեկավարին` ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար, հակառակ դեպքում` կենթարկվի վարչական պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։