Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Ռոմիկ Կյուրեղյանի դիմումը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող, ք․ Սևան, Նաիրյան փողոցի թիվ 143 շենքից արևմուտք հասցեում գտնվող /վկայական՝2481054, տրված՝ 30.09.2004թ․ / անշարժ գույքի համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1․Ք․ Սևան, Նաիրյան փողոցի թիվ 143 շենքից արևմուտք հասցեում գտնվող անշարժ գույքի համար տրամադրել՝ Սևան համայնք, ք․ Սևան, Նաիրյան փողոց, թիվ 13 / 1 տաղավար հասցե: 2․ Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու հաջորդող օրվանից։