Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ. Մամիկոն Մանուկյանի դիմումը՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի իրեն պատկանող, Սևան համայնք, գ. Դդմաշեն հասցեում գտնվող անշարժ գույքերի /կադաստրային ծածկագրեր՝ 05-030-0020-0050 և 05-030-0086-0033 / համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1 Սևան համայնք, գ. Դդմաշեն հասցեում գտնվող անշարժ գույքի /կադաստրային ծածկագիր՝ 05-030-0020-0050 / համար տրամադրել Սևան համայնք, գ․ Դդմաշեն, 9-րդ փողոց 2-րդ փակուղի թիվ 3 / 1 հողամաս հասցե:
2 Սևան համայնք, գ. Դդմաշեն հասցեում գտնվողանշարժ գույքի /կադաստրային ծածկագիր՝ 05-030-0086-0033 / համար տրամադրել Սևան համայնք, գ․ Դդմաշեն, 24 հողամաս հասցե:
3 Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
4 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։