Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Սևան համայնքի ավագանու՝ 19.11.2024թ. N146-Ն որոշման 2-րդ կետի և հաշվի առնելով Սևակ Հարությունյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Ձևակերպել`կառուցապատող Սևակ Հարությունյանի կողմից իրականացված Սևան համայնք, ք․ Սևան, Նաիրյան փողոց թիվ 164 / 3 հասցեում գտնվող ավտոտնակ ձեռնահարկի կառուցման համար շահագործման թույլտվությունը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակաման հաջորդող օրվանից։