Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



13 հունիսի 2025 թ.

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, , ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով և 3-րդ կետերով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ , ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ. Աստղիկ Անտոնյանի լիազոր անձ՝ Կարինե Պետրոսյանի դիմումը` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Աստղիկ Անտոնյանին պատկանող և Դդմաշեն համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 20․04․1992թ․ թիվ N 12 նիստի որոշմամբ՝ Աստղիկ Անտոնյանին, Սմբատ և Վիգեն Սմբատյաններին անհատական բնակելի տան համար սեփականաշնորհված 1900քմ մակերեսով հողատարածքը և հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելո իրավունք, որոշում եմ.

1. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Աստղիկ Անտոնյանին պատկանող և Դդմաշեն համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 20․04․1992թ․ N 12 նիստի որոշմամբ Դդմաշեն համայնքում անհատական բնակելի տան կառուցման համար Աստղիկ Վանիկի Անտոնյանին /ծնված`27․06․1963թ./, Սմբատ Արտավազդի Սմբատյանին /ծնված 03․03․1992թ․/, Վիգեն Արտավազդի Սմբատյանին /ծնված25․06․1993թ․/, սեփականաշնորհված 1900քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 380քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Աստղիկ Անտոնյանի, Սմբատ և Վիգեն Սմբատյանների սեփական գույքը։ 2. Սեփականության իրավունքով Աստղիկ Անտոնյանին, Սմբատ և Վիգեն Սմբատյաններին պատկանող 2280քմ մակերեսով հողատարածքում 1950-1958թթ․ կառուցված 138․3քմ մակերեսով բնակելի տունը/ներքին մակերեսը՝ 98․4քմ/, 1978թ․կառուցված 30․7քմ մակերեսով ավտոտնակը/ներքին մակերեսը 24․9քմ/, 120․8քմ մակերեսով անասնաշենքը /ներքին մակերեսը՝101․3քմ/, 1962թ․ կառուցված 21․0քմ մակերեսով խոհանոցը /ներքին մակերեսը 16․6քմ/, 11․5քմ մակերեսով պարիսպը ճանաչել Աստղիկ Անտոնյանի, Սմբատ և Վիգեն Սմբատյանների սեփական գույքը՝ տրամադրելով Սևան համայնք, գ. Դդմաշեն 1-ին փողոց 2-րդ նրբանցք թիվ 6 բնակելի տուն հասցե: 3. Սեփականության իրավունքով Աստղիկ Անտոնյանին, Սմբատ և Վիգեն Սմբատյաններին պատկանող Սևան համայնք գյուղ Դդմաշեն 1-ին փողոց 2-րդ նրբանցք թիվ 6 հասցեում գտնվող 2280քմ մակերեսով հողատարածքում 2008թ․կառուցված 4,6քմ մակերեսով բնակելի տանը կից շինությունը /ներքին մակերեսը 3,30քմ/ ճանաչել ինքնակամ ։ 4. Սեփականության իրավունքով Աստղիկ Անտոնյանին, Սմբատ և Վիգեն Սմբատյաններին պատկանող Սևան համայնք գյուղ Դդմաշեն 1-ին փողոց 2-րդ նրբանցք թիվ 6 հասցեում գտնվող 2280քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 25․8քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն տրամադրելով՝ Սևան համայնք գ․ Դդմաշեն 1-ին փողոց 2-րդ նրբանցք թիվ 6/1 հողամաս հասցե՝ ուղղակի վաճառքի կարգով հողի կադաստրային արժեքը վճարելու պայմանով/1քմ՝514․8/դրամ օտարել Աստղիկ Անտոնյանին, Սմբատ և Վիգեն Սմբատյաններին։ 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝c468e393-2b23-468c-9e56-c28ba45aca96



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner