Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հիմք ընդունելով, որ Սևան համայնքի Զովաբեր բնակավայրի մշակույթի տան շենքից հատկացված տարածքը գտնվում է 2-րդ հարկում, որը կարող է ստեղծել այցելուների տեղաշարժի խնդիրներ` 1. ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Զովաբեր բնակավայրի մանկապարտեզի շենքի / հասցե` գ. Զովաբեր 7-րդ փողոց, 13 շենք / 1-ին հարկից, համաձայն հաստատված հատակագծի, 31.7քմ մակերեսով տարածքը, որպես բուժական-մանկաբարձական կենտրոնի գործունեության տարածք` անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել «Դդմաշենի ԲԱ» ՊՈԱԿ-ին` ԲՄԿ-ի զբաղեցրած տարածքի օգտագործման, պահպանման, սպասարկման և վերանորոգման համար: 2. «Դդմաշենի ԲԱ» ՊՈԱԿ-ի հետ կնքել Սևան համայնքի Զովաբեր բնակավայրում գտնվող, ԲՄԿ-ի գործունեության համար հատկացված տարածքի անհատույց, անժամկետ օգտագործման պայմանագրեր: 3. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |