Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով, հիմք ընդունելով «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ-ի առաջարկությունն այն մասին, որ Գագարին գյուղում ֆեդերացիայի միջոցների հաշվին կառուցվելու է խոտածածկով ֆուտբոլի խաղադաշտ, որի համար անհրաժեշտ է կատարել նաև համայնքային ներդրում, 1. Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և Սևան համայնքի 2023թ. բյուջեից, գործող կարգի համաձայն, թույլատրել կատարելու 2.957.909 ՀՀ դրամ համայնքային ներդրում՝ Գագարին գյուղում «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ-ի միջոցների հաշվին կառուցվող խոտածածկով ֆուտբոլի խաղադաշտի համար: 2. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |