Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի պահանջներով, Հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասի և 245-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով, 1. Ուժը կորցրած ճանաչել Սևան համայնքի ղեկավարի` 2024թվականի մարտի 12-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը սահմանելու մասին» N33-Ն որոշումը: 2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը` համաձայն հավելվածի: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |