Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Մանուկ Սահակյանի դիմումը՝ կառուցապատման իրավունքով իրեն պատկանող, Գեղարքունիքի մարզ, Գեղամավան համայնքի վարչական սահմաններում Սևան–Երևան մայրուղու աջ հատված հասցեում գտնվող /վկայական՝ 2478434, տրված՝ 27․03․2008թ․/ անշարժ գույքի համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1 Գեղարքունիքի մարզ, Գեղամավան համայնքի վարչական սահմաններում Սևան–Երևան մայրուղու աջ հատված հասցեում գտնվող անշարժ գույքի համար տրամադրել՝ Սևան համայնք, գ․ Գեղամավան, Երևան–Սևան մայրուղի, 55-56կմ թիվ 2 հյուրանոց հասցե: 2 Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 3 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։