Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով այն, որ Սևան համայնքում բնակվում են ԼՂՀ-ից բռնի տեղահանված ընտանիքներ, որոնք ունեն դպրոցահասակ երեխաներ և հանրակրթություն ստանալուն զուգահեռ ցանկանում են հաճախել արտադպրոցական ուսումնական հաստատություններ, հաշվի առնելով արցախցի ընտանիքների սոցիալ-տնտեսական առկա վիճակը և կարիքները` 1. Սևան համայնքի արտադպրոցական հաստատություններ /ՀՈԱԿ/-ներ հաճախող ԼՂՀ-ից տեղահանված ընտանիքների երեխաների համար 2023-2024 ուստարվա համար կիրառել արտոնություն` ծնողական վճարը սահմանելով 0 դրամ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |