Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 143
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 143


Զեկ. ԱՐՄԵՆՈՒՀԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ / ՆՎԻՐԵԼՈՒ / ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքակառավարման մասին» օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով քաղ. Լաուրա Սարգսի Աթայանցի դիմումը, համաձայն որի՝ ունի փախստականի կարգավիճակ, 1993 թվականից մինչ օրս հաշվառված և բնակվում է համայնքային սեփականություն հանդիսացող, ք. Սևան, Նալբանդյան փողոց, թիվ 55 շենք, 310 բնակարան հասցեում գտնվող բնակարանում, 2023 թվականին բնակարան գնելու համար ՀՀ կառավարությունից ստացել է բնակարանի ձեռքբերման սերտիֆիկատ, սակայն գումարի բավարար չլինելու պատճառով չի կարողացել գնել բնակարան, սերտիֆիկատի ժամկետը լրացել է 2024 թվականի օգոստոսի 31-ին, ուստի խնդրում է՝ բնակարանն անհատույց տրամադրել իրեն,

1. Համայնքային սեփականություն հանդիսացող, ՀՀ Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք. Սևան, Նալբանդյան փողոց 55 շենք, 310 բնակարանը (վկայական ) անհատույց սեփականության իրավունքով տրամադրել / նվիրել / քաղաքացի Լաուրա Սարգսի Աթայանցին և կնքել բնակարանի անհատույց սեփականության /նվիրատվության/ իրավունքի տրամադրման պայմանագիր:
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:
3. Որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆՈՒՀԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner