Ղեկավարվելով «Տեղական ինքակառավարման մասին» օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով քաղ. Լաուրա Սարգսի Աթայանցի դիմումը, համաձայն որի՝ ունի փախստականի կարգավիճակ, 1993 թվականից մինչ օրս հաշվառված և բնակվում է համայնքային սեփականություն հանդիսացող, ք. Սևան, Նալբանդյան փողոց, թիվ 55 շենք, 310 բնակարան հասցեում գտնվող բնակարանում, 2023 թվականին բնակարան գնելու համար ՀՀ կառավարությունից ստացել է բնակարանի ձեռքբերման սերտիֆիկատ, սակայն գումարի բավարար չլինելու պատճառով չի կարողացել գնել բնակարան, սերտիֆիկատի ժամկետը լրացել է 2024 թվականի օգոստոսի 31-ին, ուստի խնդրում է՝ բնակարանն անհատույց տրամադրել իրեն, 1. Համայնքային սեփականություն հանդիսացող, ՀՀ Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք. Սևան, Նալբանդյան փողոց 55 շենք, 310 բնակարանը (վկայական ) անհատույց սեփականության իրավունքով տրամադրել / նվիրել / քաղաքացի Լաուրա Սարգսի Աթայանցին և կնքել բնակարանի անհատույց սեփականության /նվիրատվության/ իրավունքի տրամադրման պայմանագիր: 2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: 3. Որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |