Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության՝ 29․04․2021թ․ N 698-Ն որոշմամբ, հաշվի առնելով, որ Սևան համայնքի հերթապահ էլ. քարտեզում առկա են անճշտություններ, որի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել փոփոխել՝ սեփականության իրավունքով քաղ. Վահագն Պողոսյանին պատկանող, Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք․ Սևան, Կ․ Դեմիրճյան փողոց, 1-ին նրբանցք թիվ 6 / 1 հասցեում գտնվող 0.002925հա մակերեսով հողամասի / վկայական՝ N 02052023-05-0048/ գծային չափերը և երկրաչափական պատկերը, հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի կողմից կատարված չափագրությունների արդյունքները, ՀՀ համայնքների «բնակավայրերի» քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 2-6 եզրակացությամբ հաստատված Գեղարքունիք-1 միկրոռեգիոնալ փաստաթղթերի փաթեթում առկա գոտևորման հատակագիծը որոշում եմ.
1. Ուղղել և հաստատել՝ Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք․ Սևան, Կ․ Դեմիրճյան փողոց 1-ին նրբանցք թիվ 6 / 1 հասցեում գտնվող անշարժ գույքերի գծային չափերը և երկրաչափական պատկերը:
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։