Այսօր: Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 101
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



04 սեպտեմբերի 2024 թ.

ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սևան համայնքի տարածքում կառուցապատման և վարձակալության իրավունքով հողատարածքների տրամադրման մրցութային հանձնաժողովին էր ներկայացվել ք. Սևան, Խաղաղության փողոց թիվ 14 / 39 հասցեում գտնվող` 29․0քմ մակերեսով հողատարածք կառուցապատման իրավունքով՝ 17․0քմ մակերեսով հողատարածքը 1քմ-30 դրամ մեկնարկային վճարով կանաչապատման և բարեկարգման համար, 12․0քմ մակերեսով հողատարածքը 1քմ-300 դրամ մեկնարկային գնով տաղավար տեղադրելու նպատակով 25-տարի ժամկետով մրցույթի միջոցով տրամադրման հարցը: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 48, 481, 60 և 80-րդ հոդվածներով, հիմք ընդունելով 27.08.2024թ. կայացած մրցույթի արդյունքների վերաբերյալ Սևան համայնքի տարածքում կառուցապատման և վարձակալության իրավունքով հողատարածքների տրամադրման մրցութային հանձնաժողովի կողմից կազմված արձանագրությունները, որոշում եմ.

1. Համաձայն մրցույթի արդյունքների ք. Սևան, Խաղաղության փողոց թիվ 14 / 39 հասցեում գտնվող` /վկայական՝ 15072024-05-0062/, հողատարածքը տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված ք․ Սևան, Խաղաղության փողոց 14 շենք 15 բնակարանի բնակիչ Վալերի Վահրամի Մարգարյանին՝ 12․0քմ մակերեսով տաղավարի տեղադրման համար 1քմ-350 դրամ տարեկան վճարով, 17․0քմ մակերեսով տարածքի կանաչապատման և բարեկարգման համար 1քմ-50դրամ տարեկան վճարով, 25տարի կառուցապատման իրավունքով: 2. Քաղ. Վալերի Մարգարյանի հետ կնքել կառուցապատման իրավունքի պայմանագիր: 3. Սույն որոշմամբ ձեռք բերված տարածքի կառուցապատման իրավունքը ենթակա է պետական գրանցման: 4. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner