Այսօր: Երկուշաբթի, 30 Դեկտեմբերի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 65
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 98
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 98


Զեկ. ԱՐԹՈՒՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ

ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՄՅՈՆՈՎԿԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Սևան համայնքի տարածքում արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձաց պատճառված վնասների գնահատման գործընթացը կազմակերպելու նպատակով ստեղծված մշտական հանձնաժողովի կողմից Սևան համայնքի Սեմյոնովկա բնակավայրում ուժեղ քամու հետևանքով կրած վնասների ուսումնասիրության արդյունքները, կազմված ակտը, Սեմյոնովկա բնակավայրի բնակիչների դիմումները՝ 

1. Դրամական փոխհատուցում տրամադրել Սեմյոնովկա բնակավայրի բնակիչներ Ալիկ Անատոլիի Միրզոյանին, Սամվել Համբոյի Համբարձումյանին, Պարգև Գուրգենի Մովսիսյանին, Արաքսյա Պարգևի Քոչարյանին, Գագիկ Խաժակի Քոչարյանին, Ռոզա Գառնիկի Թաթարյանցին, Վարուժան Խանագի Մինասյանին՝ սեփականության իրավունքով իրենց պատկանող առանձնատների տանիքների վերանորոգման և հիմնանորոգման համար:
2. Հատկացվող փոխհատուցման գումարների չափը ճշտել և հիշյալ բնակիչներին տրամադրել ՀՀ ՆԳՆ փրկարարական ծառայության վարչությունց ստացվող համապատասխան գրությունից հետո:
3. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner