Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Արթուր Սուքիասյանի դիմումը՝ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով իրեն պատկանող Սևան համայնք, գյուղ Դդմաշեն հասցեում գտնվող /05-030-0042-0021 կադաստրային ծածկագիր/ անշարժ գույքի համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1 Սևան համայնք, գյուղ Դդմաշեն հասցեում գտնվող անշարժ գույքի համար տրամադրել՝ Սևան համայնք, գյուղ Դդմաշեն 10-րդ փողոց թիվ 4 / 2 հողամաս հասցե: 2 Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 3 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։