Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետով, հիմք ընդունելով քաղ. Գառնիկ Բադալյանի դիմումը` կառուցապատման իրավունքով իրեն պատկանող, Սևան համայնք․ ք. Սևան, Նաիրյան փողոց, թիվ 147 / 39 հասցեում գտնվող 0.0033հա մակերեսով զբաղեցրած հողատարածքն ուղղակի վաճառքի կարգով իրեն օտարելու մասին, նկատի ունենալով, որ համայնք Սևան, ք․ Սևան, Նաիրյան փողոց 147 / 39 հասցեում գտնվող հողատարածքը չի հանդիսանում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողատարածք, որոշում եմ.
Կառուցապատման իրավունքով Գառնիկ Բադալյանին պատկանող, Սևան համայնք ք․ Սևան, Նաիրյան փողոց 147 / 39 հասցեում գտնվող 0․0033քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն՝ 1քմ՝ 4441․8 դրամ վճարելու պայմանով օտարել Սևան համայնք, ք․ Սևան, Նաիրյան փողոց 153 /13 բնակարանի բնակիչ Գառնիկ Ալբերտի Բադալյանին: 2. Սույն որոշումը ենթակա է հողի պետական գրանցման հողի կադաստրային արժեքը մուծելուց հետո: 3. Պետական գրանցման ծախսերն իրականացվում են՝ համաձայն Սևան համայնքի ղեկավարի՝ 03․01․2025թ․ N 2-Ա որոշման 1-ին կետի: 4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: