Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության՝ 29․04․2021թ․ N 698-Ն որոշմամբ և հաշվի առնելով, որ Սևան համայնքի հերթապահ էլ. քարտեզում առկա են անճշտություններ, որի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել փոփոխել և հաստատել ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ի կողմից տրված՝ /վկայական՝ N 11112019-05-0061/ սեփականության իրավունքով Սևան համայնքին պատկանող, Գեղարքունիքի մարզ, համայնք Սևան,ք․Խաղաղության փողոց թիվ 10/37 հասցեում գտնվող հողատարածքի տեղադիրքի ուղղումը ՝ որոշում եմ.
1. Տեղադիրքը ուղղել և հաստատել Գեղարքունիքի մարզ, համայնք Սևան,ք․Խաղաղության փողոց թիվ 10/37 հասցեում գտնվող 0.0278 հա մակերեսով հողատարածքը` հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի կողմից կատարված չափագրությունների արդյունքները: 2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: