Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով ՌԴ քաղ. Էդիկ Ավագյանի լիազոր անձ Վարդուհի Ավագյանի դիմումը` ըստ օրենքի ժառանգության վկայագրի Էդիկ Ավագյանին պատկանող, Սևան համայնք, ք. Սևան, Խորհուրդների փողոց, 1-ին նրբանցք թիվ 2 հասցեում գտնվող 1800քմ մակերեսով հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Էդիկ Հայկազի Ավագյանին /ծնված` 30.08.1952թ./ պատկանող, Սևան համայնք, ք. Սևան, Խորհուրդների փողոց, 1-ին նրբանցք թիվ 2 հասցեում գտնվող, անհատական բնակելի տան կառուցման համար հատկացված և փաստացի օգտագործվող 1624.9քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Էդիկ Ավագյանի սեփականության իրավունքը։
2. Սեփականության իրավունքով Էդիկ Ավագյանին պատկանող 1624.9քմ մակերեսով հողատարածքում 1969թ․ կառուցված 182.71քմ մակերեսով բնակելի տան՝ 1-ին հարկ /ներքին մակերեսը՝ 136.27քմ/, 182.71քմ մակերեսով բնակելի տան՝ 2-րդ հարկ /ներքին մակերեսը՝ 139.47քմ/, 4.86քմ մակերեսով պատշգամբի, 10.20քմ մակերեսով աստիճանահարթակի, 1970թ. կառուցված 62.41քմ մակերեսով խորդանոցի /ներքին մակերեսը՝ 51.94քմ/, 1932թ. կառուցված 79.33քմ մակերեսով հացատան /ներքին մակերեսը՝ 44.43քմ/, 20.03քմ մակերեսով ծածկի, 1980թ. կառուցված 104.84քմ մակերեսով ջերմոցի /ներքին մակերեսը՝ 98.72քմ/, 6.05քմ մակերեսով կաթսայատան /ներքին մակերեսը՝ 5.70քմ /, 1972թ. կառուցված 65.11քմ մակերեսով անասնաշենքի /ներքին մակերեսը՝ 55.60քմ/, 23.44քմ մակերեսով հարթակի նկատմամբ ճանաչել Էդիկ Հայկազի Ավագյանի սեփականության իրավունքը՝ տրամադրելով Սևան համայնք, ք․ Սևան, Պ․ Սևակի փողոց թիվ 4 բնակելի տուն հասցե։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։