Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



01 հուլիսի 2025 թ.

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով` «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, , 28.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 8-րդ, 9-րդ, 13-րդ, 18-րդ կետերով և հիմք ընդունելով Գևորգ Ավետիսյանի դիմումը` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի և Ծովագյուղ համայնքի հողային բարեփոխումների, սեփականաշնորհման հանձնաժողովի 14․07․1992թ․-ի թիվ 3 նիստի որոշմամբ՝ Գայանե, Քնարիկ և Գևորգ Ավետիսյաններին պատկանող անհատական բնակելի տան կառուցման համար հատկացված 590․0քմ մակերեսով հողատարածքը, հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը և մայիսի 15-ից հետո կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք և օրինական ճանաչելու մասին, նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀհողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1. Ծովագյուղ համայնքի հողային բարեփոխումների, սեփականաշնորհման հանձնաժողովի 14․07․1992թ․-ի թիվ 3 նիստի որոշմամբ Գևորգ Հենրիկի Ավետիսյանին /ծնված` 04.01.1991թ./, Գայանե Գառնիկի Ավետիսյանին / ծնված՝ 29․04․1971թ․/, Քնարիկ Հենրիկի Ավետիսյանին /01․03․1993թ․/ և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Գևորգ Հենրիկի Ավետիսյանին պատկանող, Գեղարքունիքի մարզ, Ծովագյուղ համայնքում գտնվող անհատական բնակելի տան կառուցման համար հատկացված 590.0քմ մակերեսով հողատարածքը, հողատարածքին կից 297․1 քմ մակերեսով հողատարածքը և հողատարածքում 1955թ.-ին կառուցված 62․0քմ մակերեսով բնակելի տունը /ներքին մակերես`43.8քմ/, ճանաչել Գևորգ, Քնարիկ և Գայանե Ավետիսյանների սեփական գույքը՝ տրամադրելով՝ Սևան համայնք, գ․ Ծովագյուղ, 1-ին փողոց թիվ 57 բնակելի տուն հասցե: 2. Սեփականության իրավունքով Գևորգ, Քնարիկ և Գայանե Ավետիսյաններին պատկանող 887․1քմ մակերեսով հողատարածքում 2018թ.-ին կառուցված 55․3քմ մակերեսով բնակելի տունը /ներքին մակերես`36․50քմ/ ճանաչել օրինական /հաշվառման տեղեկանք 2023ZTNABU/՝ Սևան համայնքի բյուջե մուծելով օրինականացվող յուրաքանչյուր 1քմ մակերեսով շինության համար 874․0դրամ՝ 3. Սույն որոշումն ուժի մեջ է` Գևորգ Հենրիկի Ավետիսյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝81d469b5-4285-487c-9cde-d49cb679dfc3



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner