Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև՝ ի դեմս Գեղարքունիքի մարզպետի, կնքված Փոխհամաձայնության Հուշագիրը, հաշվի առնելվ այն, որ Սևանի համայնքապետարանը տվել է համաձայնություն ՀՀ կառավարությանը տրամադրելու գրասենյակային տարածք՝ ՊՀԾ-ի զբաղեցման և օգտագործման համար, կարևորելով ՊՀԾ-ի Հայաստանյան գրասենյակի գործունեության կարևորությունը, ինչպես նաև գրասենյակի կողմից տրամադրվող տարածքում արտաքին և ներքին հիմնական վերանորոգում կատարելը, տարածքի կանոնավոր գործարկումը և պատշաճ պահպանում ապահովելը՝ 1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող, ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 164 հասցեում գտնվող վարչական շենքի 4-րդ հարկից 15.6քմ մակերեսով տարածքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակին: 2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: 3. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |