Հիմք ընդունելով Սևան համայնքի ղեկավարի առաջարկությունը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 57-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով՝ 1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ նշանակել Սևան համայնքի ավագանու անդամ Արթուր Արտաշի Մարգարյանին: 2. Սույն որոշումն ուժի մեջ է` հրապարակմանը հաջորդող օրվանից: |