Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 132
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 1161-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ՍԵՎԱՆ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. ՍԵՎԱՆ, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հունիսի 2025 թվականի N 1161-Ա

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ  Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով, ՀՀ կառավարության՝ 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով քաղ. Մկրտիչ Գասպարյանի դիմումը`ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Մկրտիչ Գասպարյանին պատկանող, Ծովագյուղ համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 14.04.1992թ․ N3 նիստի որոշմամբ՝ Ամալյա Հայրապետյանին, Մկրտիչ, Նարինե, Մարինե և Ժիրայր Գասպարյաններին անհատական բնակելի տան համար սեփականաշնորհված 0.066հա մակերեսով հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելո իրավունք, որոշում եմ.

1. Ըստ օրենքի ժառանգության վկայագրի Մկրտիչ Գասպարյանին պատկանող, Ծովագյուղ համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 14․04․1992թ․ N 4 նիստի որոշմամբ՝ Ծովագյուղ համայնքում անհատական բնակելի տան կառուցման համար Մկրտիչ Ժորայի Գասպարյանին /ծնված՝ 17.01.1960թ․/, Ամալյա Աշոտի Հայրապետյանին /ծնված՝ 04.05.1964թ․/, Նարինե Մկրտչի Գասպարյանին /ծնված՝ 15.08.1984թ․/, Մարինե Մկրտչի Գասպարյանին /ծնված՝ 20.10.1985թ․/, ժիրայր Մկրտչի Գասպարյանին/ ծնված՝ 26.05.1987թ․/ անհատական բնակելի տան կառուցման համար սեփականաշնորհված և փաստացի օգտագործվող 0.05400հա մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Ամալյա Հայրապետյանի, Մկրտիչ, Նարինե, Մարինե և Ժիրայր Գասպարյանների սեփական գույքը։
2.  Ամալյա Հայրապետյանին, Մկրտիչ, Նարինե, Մարինե և Ժիրայր Գասպարյաններին պատկանող 0․05400հա մակերեսով հողատարածքում 1950թ. կառուցված 65․14քմ մակերեսով նկուղը / ներքին մակերեսը՝ 44․26քմ/, 261․73քմ մակերեսով բնակելի տունը /ներքին մակերեսը՝ 198․0քմ/, 46․80քմ մակերեսով հացատունը /ներքին մակերեսը՝ 30․53քմ/ ճանաչել Ամալյա Հայրապետյանի, Մկրտիչ, Նարինե, Մարինե և Ժիրայր Գասպարյանների սեփական գույքը՝ տրամադրելով Սևան համայնք, գ. Ծովագյուղ, 1-ին փողոց թիվ 39 բնակելի տուն հասցե:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner