Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Համայնքային կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ և 18-րդ հոդվածներ դրույթներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով՝ . Դադարեցնել հետևյալ համայնքային կառավարչական հիմնարկների գործունեությունը ` 1.1 «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարսերի համայնքապետարանի աշխատակազմ»; 1.2 «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքապետարանի աշխատակազմ»; 1.3 «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքապետարանի աշխատակազմ»; 1.4 «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքապետարանի աշխատակազմ»; 1.5 «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքապետարանի աշխատակազմ»; 1.6 «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքապետարանի աշխատակազմ»; 1.7 «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Նորաշեն համայնքապետարանի աշխատակազմ»; 1.8 «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքապետարանի աշխատակազմ»; 1.9 «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի համայնքապետարանի աշխատակազմ»; 1.10 «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկայի համայնքապետարանի աշխատակազմ»; 2. Սույն որոշման 1-ին կետում նշված համայնքային կառավարչական հիմնարկների իրավահաջորդն է «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկը: 3. Սույն որոշումն ուժի մեջ է` 2022թվականի մարտի 1-ից: |