Այսօր: Երեքշաբթի, 2 Հուլիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



27 հունիսի 2024 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 25,27,32 կետերով հաշվի առնելով որ, ներկայացված ք․ Սևան Ս․Սևանեցու փողոց թիվ 17 բազմաբնակարան բնակելի շենքի սեփականատերերի գրավոր համաձայնությունը և հիմք ընդունելով ք. Սևան, Ս․Սևանեցու փողոց թիվ 17 / 29 բնակարանի բնակիչ Պապ Հայրապետյանի դիմումը` ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Պապ Հայրապետյանին և Ժաննա Հունանյանին պատկանող ք․Սևան, Ս․Սևանեցու փողոց 17 շենք թիվ 43 ոչ բնակելի տարածք հասցեում գտնվող բազմաբանկարան բնակելի շենքի 1-ին հարկում գտնվող խանութին կից ինքնակամ կառուցված 18․32քմ մակերեսով ծածկերը և 8․91քմ մակերեսով հարթակը օրինականացնելու մասին, ինչպես նաև հաշվի առնելով, որ առկա է սեփականատերերի համաձայնությունը, որ ծածկերը և հարթակը կառուցված է ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չունեցող հողատարածքի վրա, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, որոշում եմ. 

 1. Ք․Սևան, Ս․Սևանեցու փողոց 17 շենք թիվ 43 ոչ բնակելի տարածք հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքի շենքի 1-ին հարկում գտնվող խանութին կից 2020թ․-ին ինքնակամ կառուցված 18․32քմ մակերեսով ծածկերը և 8․91քմ մակերեսով հարթակը ճանաչել օրինական /հաշվառման տեղեկանք 2023MY4WHW/ համայնքի բյուջե վճարելով օրինականացվող յուրաքանչյուր 1քմ համար 590.7 դրամ։ 2. Համաձայն ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 25-րդ կետի` օրինական Ճանաչել Սևան համայնք, ք․ Սևան, Ս․Սևանեցու փողոց թիվ 17 հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքում առկա ինքնակամ կառույցը: 3. Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում` սույն որոշումը համարվում է ուժը կորցրած: 4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան   Լիանա Մուրադյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝ca168721-cbda-412a-97c5-e09aa17a74bc



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner