Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 53-րդ հոդվածով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 հոդվածով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և ՀՀ համայնքների «բնակավայրերի» քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի՝ N 2-6 եզրակացությունը՝ որոշում եմ.
1. Համաձայն ներկայացվող հատակագծի՝ 0.03011հա մակերեսով հողամասը /ք․ Սևան/ ճանաչել համայնքային սեփականություն, համապատասխանեցնել Ծաղկունք բնակավայրի գլխավոր հատակագծին տրամադրել Սևան համայնք, գ․ Ծաղկունք, 1-ին փողոց թիվ 27 հողամաս հասցե։
2. Պետական գրանցման ծախսերն իրականացվում են՝ համաձայն Սևան համայնքի ղեկավարի՝ 03․01․2025թ․ N 2-Ա որոշման 2-րդ կետի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։