Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հիմք ընդունելով Հրանտ Միրաքյանի հայտը՝ որոշում եմ.
1. Հրանտ Միրաքյանին տրամադրել նախագծման թույլտվություն Սևան համայնք, ք․ Սևան, Սայաթ-Նովայի փողոց թիվ 13 / 11 հասցեում նոր կառուցվող նկուղային մասով առևտրի սրահ կառուցման համար: 2. Հրանտ Միրաքյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն: 3. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։