Այսօր: Չորեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



11 սեպտեմբերի 2025 թ.

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, 10․06․2008 ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության 29.12.2005թ․ թիվ 2387-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ. Իրինա Բադալյանի դիմումը`ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի իրեն պատկանող Գեղարքունիքի մարզ, ք․Սևան, Մյասնիկյան փողոց թիվ 52 հասցեում գտնվող, անհատական բնակելի տան կառուցման համար հատկացված 800քմ մակերեսով հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի՝ Իրինա Երվանդի Բադալյանին /ծնված 28․02․1950թ․/ պատկանող Գեղարքունիքի մարզ, ք․Սևան, Մյասնիկյան փողոց թիվ 52 հասցեում գտնվող և փաստացի օգտագործվող 625․6քմ մակերեսով հողատարածքում 1959թ․ կառուցված 76․62քմ մակերեսով բնակելի տունը/ներքին մակերեսը՝ 41․58քմ/, 1960թ․կառուցված 16․77քմ մակերեսով խորդանոցը /ներքին մակերեսը՝14․86քմ/, ճանաչել Իրինա Երվանդի Բադալյանի սեփական գույքը՝ տրամադրելով Սևան համայնք, ք․Սևան, Մյասնիկյան փողոց թիվ 52 բնակելի տուն հասցե: 2. Սեփականության իրավունքով Իրինա Երվանդի Բադալյանին պատկանող Գեղարքունիքի մարզ, ք․Սևան, Մյասնիկյան փողոց թիվ 52 հասցեում գտնվող 625․6քմ մակերեսով հողատարածքում 2012-2020թթ․կառուցված 20․01քմ մակերեսով բնակելի տունը/ներքին մակերեսը՝15․18քմ/ ճանաչել ինքնակամ։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner