Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ մասի կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետով և հիմք ընդունելով քաղ. Հարություն Մուսայելյանի դիմումը սեփականության իրավունքով իրեն պատկանող, ք․ Սևան, Նաիրյան փողոց թիվ 179 հասցեում գտնվող ավտոտնակի՝ վարձակալության իրավունքով զբաղեցրած 35քմ մակերեսով, ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի չհամապատասխանող հողատարածքն ուղղակի վաճառքի կարգով իրեն օտարելու մասին, որոշում եմ.
1. Սեփականության իրավունքով Հարություն Մուսայելյանին պատկանող, Սևան համայնք, ք․ Սևան, Նաիրյան փողոց թիվ 179 հասցում գտնվող ավտոտնակի՝ վարձակալության իրավունքով զբաղեցրած 35քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն, տրամադրել ք․ Սևան, Նաիրյան փողոց թիվ 177 / 10 հասցե և ուղղակի վաճառքի կարգով, 1քմ՝ 2887․5 դրամ, օտարել ք․ Երևան, Նուբարաշեն վարչական շրջան, 4 թաղամաս, 14 տան բնակիչ Հարություն Պապիկի Մուսայելյանին։
2. Սույն որոշումը ենթակա է հողի պետական գրանցման հողի կադաստրային արժեքը մուծելուց հետո:
3. Պետական գրանցման ծախսերն իրականացվում են՝ համաձայն Սևան համայնքի ղեկավարի՝ 03․01․2025թ․ N 2-Ա որոշման 1-ին կետի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։