Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 70-րդ հոդվածով, Սևան համայնքի ավագանու՝ 17.12.2024թ. N 175 Ա-Ն որոշումով և հիմք ընդունելով 21․03.2025թ.-ին կայացած աճուրդ-վաճառքի արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունները, որոշում եմ.
1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք,ք․Սևան,Շինարարների փողոց 3/31 հողամաս հասցեում գտնվող ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածին չհամապատասխանող, բնակավայրերի նպատակային նշանակության 0․00251 հա մակերեսով հողատարածքը, ըստ աճուրդ-վաճառքի արդյունքների` 76440 դրամ արժեքով, օտարել աճուրդում հաղթող ճանաչված Գեղարքունիքի մարզ,ք․Սևան,Շինարարների փողոց 5 շենք 18 բնակարանի բնակիչ Վահե Գագիկի Ավետիսյանին։ 2. Սակարկությունների ժամանակ ձևավորված գինը գնորդի կողմից 10 օրվա ընթացքում համայնքի բյուջե մուծելու դեպքում` վերջինիս հետ կնքել հողամասի օտարման պայմանագիր: 3. Զգուշացնել Վահե Գագիկի Ավետիսյանին` հատկացված տարածքում շինարարական աշխատանքներն սկսել միայն համապատասխան շինարարական փաստաթղթերի փաթեթը համայնքապետարանի հետ համաձայնեցնելուց և շինարարության թույլտվություն ստանալուց հետո: 4․ Սույն որոշմամբ ձեռք բերված հողամասի սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 5․ Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: