|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 սեպտեմբերի 2024 թվականի N 2024-Ա |
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45 -րդ հոդվածի 1-ին մասի 8 -րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ և 12-րդ հոդվածի 7-րդ կետի, Սևան համայնքի ավագանու՝ 10.11.2023թ. N 101-Ն որոշման 1-ին կետով սահմանված 1 հավելվածի 4.1 կետի և հիմք ընդունելով «Վիպ Գազ» ՍՊԸ -ի տնօրենի հայտը` որոշում եմ. 1.«Վիպ Գազ» ՍՊԸ-ին / գործունեությունը` Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գյուղ Վարսեր, Երևանյան խճուղի 1 հասցե / տրամադրել 2024 թվականի համար՝ սեղմված բնական գազի թույլտվություն՝ Սևանի համայնքապետարանի 900165101370 հաշվեհամարին վճարելով տեղական տուրք՝ 100.000 դրամ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|