Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, 46-րդ հոդվածի 3-րդ մասով, ՀՀ հողային օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ կետով և 101-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղ. Վահե Առաքելյանի դիմումը ` Գեղարքունիք, գ.Վարսեր հասցեում գտնվող համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող հողատարածքից / վկայական՝ 1059301 տրված 31.08.2004թ./ հրաժարվելու մասին որոշում եմ.
1. Քաղ. Սվետլանա Ղուկասյանին, Վահե և Գառնիկ Առաքելյաններին համատեղ սեփականության իրավունքով պատկանող գ. Վարսեր հասցեում գտնվող հողատարածքը /վկայական 1059301 տրված 31.08.2004թ./ ճանաչել համայնքային սեփականություն: 2. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։