Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` որոշում եմ.
1. Սևան համայնքի ղեկավարի` 12.05.2025թ. «Հողատարածքը համայնքային սեփականություն ճանաչելու մասին» N 901-Ա որոշման 1-ին կետը կարդալ նոր խմբագրությամբ՝ 1) «Համաձայն ներկայացվող հատակագծի՝ 0.00097հա մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն, համապատասխանեցնել ՀՀ համայնքների «բնակավայրերի» քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 2-6 եզրակացությամբ հաստատված Գեղարքունիք–1 միկրոռեգիոնալ փաստաթղթերի փաթեթում առկա գոտևորման հատակագծին՝ բնակավայրերի՝ նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման՝ գործառնական նշանակության հողատարածքի՝ տրամադրելով Սևան համայնք, ք․ Սևան, Կ․ Դեմիրճյան փողոց թիվ 11 հողամաս հասցե: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։