Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 27.1-րդ հոդվածի պահանջներով՝ 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը` համաձայն հավելվածի 1-ի; 2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի 2024-2026թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի վարչական և ֆոնդային մասերի եկամուտները` ըստ ձևավորման աղբյուրների` հավելված 2-ի; 3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի 2024-2026թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի պակասուրդի /դեֆիցիտի/ ֆինանսավորումը` ըստ աղբյուրների` հավելված 3: 4. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի 2024-2026թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի վարչական և ֆոնդային մասերի տարեկան հատկացումները` ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման բաժինների, խմբերի, դասերի և տնտեսագիտական դասակարգման հոդվածների` հավելված 4: 5. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |