Այսօր: Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 66
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 2397
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հոկտեմբերի 2024 թվականի N 2397

ՎԱՀԵ ՍՊԱՐՏԱԿԻ ՄԻՔԱԵԼՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Սևանի համայնքապետարանում քննելով Վահե Միքաելյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը պարզեցի՝ ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայության կողմից 25․06․2024 թվականին կազմված արձանագրության համաձայն՝ քաղաքացի Վահե Թորոսյանին կառուցապատման իրավունքով պատկանող հողատարածքում իրականացվում են փայտե տաղավարների նորոգման աշխատանքներ։ Փաստի առթիվ քաղաքացի Վահե Թորոսյանի նկատմամբ հարուցվեց վարչական վարույթ։ Պարզվեց, որ քաղաքացի Վահե Թորոսյանը «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի հետ 27․06․2007 թվականին կնքել է պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր։ Պայմանագրի գործողության ժամկետը սահմանվել է մինչև 27․06․2032 թվականը։ 25․06․2024 թվականին քաղաքացի Վահե Թորոսյանը լիազորել է Վահե Սպարտակի Միքաելյանին իր անունից և իր փոխարեն հանդես գալու բոլոր պետական մարմիններում 2500 քառ․ մետր կառուցապատման իրավունքով հողատարածքի հետ կապված հարցերով։ Այդ կապակցությամբ Սևանի համայնքապետարան է հրավիրվել Վահե Միքաելյանը և տվել է բացատրություններ։ Ըստ այդ բացատրության՝ նախկինից տեղադրված են փայտյա զրուցարաններ։ Հարկ է նշել, որ այդ հողատարածքը կառուցապատման իրավունքով պատկանում է երկու քաղաքացիների՝ Գրիգոր Փարսյանին և Վահե Թորոսյանին հավասարաչափ՝ յուրաքանչյուրին 2500 քառ․ մետր չափով։ Վահե Սպարտակի Միքաելյանը փաստում է, որ զրուցարանները տեղադրվել են 2008-2010 թվականների ընթացքում։ Միաժամանակ նա փաստում է, որ այդ հողատարածքը լճափնյա եզակի տարածքներից մեկն է, որտեղ չի իրականացվել թաց աշխատանքներ բետոնի միջոցով։ Քաղաքացին փաստում է նաև, որ նախկինից տեղադրված տաղավարները յուրաքանչյուր տարի ենթարկվում են ընթացիկ նորոգումների, հղկվում են մեխանիկական եղանակով և լաքապատվում են։ Հետագայում վարչական վարույթի համար շատ կարևոր որոշակի հանգամանքներ պարզելու նպատակով վարույթը կասեցվեց։ Մանրամասն ուսումնասիրության ենթարկվեցին բոլոր փաստերը։ Սևանի համայնքապետարանի հանձնախումբը մանրամասն ուսումնասիրեց տարածքը և կազմվեց համապատասխան ակտ։ Քննարկման առարկա դարձավ նաև այն հանգամանքը, որ տարածքը վարձակալվել էր հանգստյան գոտի կազմակերպելու նպատակով, բնականաբար, 2008 թվականից հագեցած է եղել համապատասխան միջոցներով՝ մասնավորապես տաղավարներով։ Սրա մասին փաստում են նաև հարևանությամբ գործով տնտեսվարողները։ Համաձայն «ՎԻՎ» օրենսգրքի 8-րդ հոդվածի վարչական իրավախախտում կատարած անձը ենթակա է պատասխանատվության իրավախախտումը կատարելու ժամանակ և վայրում գործող օրենդրության հիման վրա։ Վարչական իրավախախտումների համար պատասխանատվություն սահմանող կամ այն ուժեղացնող ակտերը հետադարձ ուժ չունեն, իսկ վարչական իրավախախտումների համար պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող ակտերը հետադարձ ուժ ունեն, այսինքն՝ տարածվում են նաև այդ ակտերի հրատարակումից առաջ կատարված իրավախախտումների վրա։ ՀՀ «ՎԻՎ» օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն վարչական իրավախախտման համար տույժը նշանակվում է կատարված իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտով սահմանված շրջանակներում սույն օրենսգրքով և վարչական իրավախախտումների վերաբերյալ մյուս ակտերին ճիշտ համապատասխան ։ Իրավախախտումը կատարված պահին «ՎԻՎ» օրենսգրքի 154 հոդվածը գործել է հետևյալ բովանդակությամբ «1․Սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր-շինություններ ինքնակամ կառուցելը (․․․)- ը՝ առաջացնում է տուգանք նշանակել սահմանված նվազագույն աշխատանքի երկու հարյուրապատիկի չափով, հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքերին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի չորս հարյուրապատիկի չափով։ 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-401-ն օրենքով կատարված փոփոխությունների արդյունքում «ՎԻՎ» օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված սանկցիաները խստացվել են, իսկ դա նշանակում է, որ ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության ընդհանուր կանոնի համաձայն այդ ակտը հետադարձ ուժ չունի և դրանով նախատեսված սանկցիաները կարող են կիրառվել բացառապես 2022 թվականի հունվարի 6-ից հետո կատարված արարքների համար։ Վերը շարադրվածը հավասարաչափ վերաբերվում է ոչ հիմնական շինությունների տեղադրմանը, որովհետև մինչև 2022 թվականի հունվարի 6-ը կատարված օրենքի փոփոխություններով նախկին օրենսգրքի 154-րդ հոդվածով տեղադրման համար սանկցիա վարչական պատասխանատվություն սահմանելու մասին նախատեսված չէ։ Սակայն փաստացի հիմնավորվում է, որ կառուցապատող Վահե Թորոսյանը (լիազոր անձ՝ Վահե Միքաելյան) խախտել է ՀՀ կաառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 896 որոշման պահանջները՝ ոչ հիմնական շինությունների տեղադրման մասին։ Առանց սահմանված կարգի թույլտվության քաղաքացու կողմից տեղադրվել են փայտե զրուցարաններ որոնք պետք է տեղադրված լինեին օրենքով սահմանված կարգով։ Ելնելով վերը շարադրվածից և ղեկավարվելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետի պահանջներով, որոշում եմ ․

1․Պահանջել Վահե Սպարտակի Միքաելյանից՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում ապամոնտաժելու Վահե Թորոսյանին կառուցապատման իրավունքով պատկանող հողատարածքում տեղադրված փայտե զրուցարանները և դրանք տեղադրել օրենքով սահմանված կարգով՝ շինարարության թույլտվություն ստանալուց հետո։
2․ Սույն որոշումը ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։  


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner