Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 83-րդ հոդվածի 2-րդ կետով և «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ կետերի պահանջները` 1. Հաստատել Սևան համայնքի 2023թվականի բյուջեի կատարման և 5-ամյա զարգացման ծրագրի` 2023 թվականին կատարված աշխատանքների հաշվետվությունը` ըստ կից 1, 2, 3, 4, 5 հավելվածների: 2. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |