Ղեկավարվելով` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով, ՀՀ Կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Վաչագան Աղամալյանի դիմումը` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի՝ Վաչագան Աղամալյանին պատկանող և Վարսեր համայնքի հողային բարեփոխումների սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 22․04․1991թ․-ի թիվ N 7 նիստի որոշմամբ՝ Մարիետա Ղուկասյանին, Վաչագան և Կարինե Աղամալյաններին անհատական բնակելի տան կառուցման համար սեփականաշնորհված 5․1285հա մակերեսով հաղատարածքը, որից անհատական բնակելի տան կառուցման համար սեփականաշնորհված 0․11հա մակերեսով հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ.
1. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Վաչագան Աղամալյանին պատկանող և Վարսեր համայնքի հողային բարեփոխումների սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 22․04․1991թ․-ի թիվ N 7 նիստի որոշմամբ՝ Գեղարքունիքի մարզի Վարսեր համայնքում Մարիետա Սերյոժայի Ղուկասյանին /ծնված` 01.01.1951թ./, Կարինե Խաչիկի Աղամալյանին /ծնված` 08.09.1971թ./, Վաչագան Խաչիկի Աղամալյանին /ծնված` 01.10.1976թ/ սեփականաշնորհված 5․1285հա մակերեսով հողատարածքից ավել օգտագործվող 0․11326հա մակերեսով հողատարածքը որը գտնվում է 0․11հա մակերեսով անհատական բնակելի տան համար հատկացված հողատարածքին կից ճանաչել Մարիետա Ղուկասյանի, Վաչագան և Կարինե Աղամալյանների սեփականության իրավունքը։ 2. Սեփականության իրավունքով Մարիետա Ղուկասյանին, Վաչագան և Կարինե Աղամալյաններին պատկանող 0․22326հա մակերեսով հողատարածքում 1989-1967թթ․-ին կառուցված 144․37քմ մակերեսով բնակելի տունը /ներքին մակերես 110․77քմ/, 104․39քմ մակերեսով ամասնաշենքը /ներքին մակերեսը 81․98քմ/, 1977թ․կառուցված 43․03քմ մակերեսով ավտոտնակը /ներքին մակերեսը36․28քմ/, 7․33քմ մակերեսով բաց պատշգամբը, 2․41քմ մակերեսով պարիսպը ճանաչել՝ Մարիետա Ղուկասյանի, Վաչագան և Կարինե Աղամալյանների սեփական գույքը՝ տրամադրելով՝ Սևան համայնք, գ. Վարսեր, 8-րդ փողոց թիվ 4 բնակելի տուն հասցե: 3. Մարիետա Ղուկասյանին, Վաչագան և Կարինե Աղամալյաններին պատկանող 0․22326հա մակերեսով հողատարածքում 2010թ․ կառուցված 19․52քմ մակերեսով խորդանոցը և 35․40քմ մակերեսով ծածկը ճանաչել օրինական /հաշվառման տեղեկանք՝2023WMNJMN/`համայնքի բյուջե մուծելով օրինականացվող յուրաքանչյուր 1քմ մակերեսով շինության համար՝616․8դրամ։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։