Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով «Սիս» Ը/Ձ տնօրեն Աբրահամ Դավոյանի լիազոր անձ ք․ Սևան, Չարենցի փողոց թիվ 74 տան բնակիչ Դավիթ Դավոյանի դիմումը՝ սեփականության իրավունքով Աբրահամ Դավոյանին պատկանող, Սևան համայնք, ք. Սևան, Նաիրյան փողոց 64 հասցեում գտնվող անշարժ գույքի համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1 Ք. Սևան, Նաիրյան փողոց 64 հասցեում գտնվող անշարժ գույքի համար տրամադրել՝ Սևան համայնք, ք․ Սևան, Նաիրյան փողոց թիվ 64 / 305 տարածք հասցե: 2 Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 3 Սույն որոշումն ուժի մեջ է՝ օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու հաջորդող օրվանից։