Ղեկավարվելով «Արխիվային գործի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 11-րդ հոդվածով, հիմք ընդունելով Սևան համայնքի Վարսեր և Դդմաշեն բնակավայրերի ղեկավարների զեկուցագրերը՝ 1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վարսեր և Դդմաշեն բնակավայրերում առկա համայնքային սեփականություն համարվող արխիվային փաստաթղթերի սեփականության իրավունքը փոխանցել պետական սեփականության՝ ՀՀ Ազգային արխիվի Սևանի տարածաշրջանի ներկայացուցչություն: 2. Վարսեր և Դդմաշեն բնակավայրերի վարչական ղեկավարների կողմից կազմակերպել փոխանցվող արխիվային փաստաթղթերի վերջնական ցանկը: 3. Հանձնման-ընդունման գործառույթները կատարելուց հետո Սևանի համայնքապետարան ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը համայնքապետարանի կողմից համապատասխան վճարումներ կատարելու համար: 4. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |